Լրահոս

27.06.2011 14:53


Քաղաքագետ. «Կազանից հետո ռազմական գործողությունների ռիսկը չի բարձրացվել»

Քաղաքագետ. «Կազանից հետո ռազմական գործողությունների ռիսկը չի բարձրացվել»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գլոբալիզացիայի տարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է միակողմանի զիջումներ Ղարաբաղի հարցում, սակայն այդպես չի կարող լինել։

Անդրադառնալով Կազանում Սարգսյան–Ալիև–Մեդվեդև հանդիպումից առաջ Միջազգային ճգնաժամային խմբի  ղեկավար Սաբինա Ֆրեյզերի այն հայտարարությանը, թե որոշվելու է, որ Ադրբեջանին կհանձնվեն ազատագրված 5 շրջանները, քաղաքագետն ասել է, որ դա սադրանք է։

–Կան պետություններ, որոնք արհեստականորեն ուզում են արագացնել ԼՂՀ հարցի լուծումն իրենց շահերից ելնելով. օրինակ՝ Ռուսաստանն այլ շահ ունի, ԱՄՆ–ը՝ այլ, բայց նման հայտարարություններ անողները պրովակատորներ են։ Սաբինա Ֆրեյզերը դասական պրովակատոր է։ Այս շրջանում փախստականներին արագ վերադարձնելու մասին խոսողը պրովակատոր է,–նշել է նա:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Կազանի հանդիպումից հետո Իլհամ Ալիևի երեկվա ռազմատենչ հայտարարությունը շատ  բնական երևույթ է։

–Այդ հայտարարությունն այսօրվա պայմաններում ուղղված է ներքին սպառմանը: Այն կապ չունի ՀՀ-ի կամ միջազգային հանրության հետ: Կա քաղաքական պայքարի լոգիկա: Ես համոզված եմ, որ Կազանից հետո չի բարձրացվել ռազմական գործողությունների ռիսկը. ուղղակի առաջիկայում ընտրություններ են, և Ալիևը մի ձևով պետք է արդարանար իր ժողովրդի առջև,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը