Ս. Գրիգորյան. «Հասարակ մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ այսօր արտահերթ ընտրությունների գործընթաց սկսվի՝ կանցկացվի հերթականից ավելի ուշ»
Գլոբալիզացիայի տարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ–ի կողմից անընդհատ արվող հայտարարությանը, թե լինելու են արտահերթ ընտրություններ, ասել է, որ եթե անգամ իշխանություններն այսօր սկսեն արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը, ապա, ըստ հաշվարկների, այն տեղի կունենա ավելի ուշ, քան հերթական ընտրությունները։
–Պարզ մաթեմատիկական հաշվարկներ են, և կարծում եմ՝ ՀԱԿ–ում լուրջ մաթեմատիկոսներ կան այդ հաշվարկն անելու համար,–ասել է նա։
Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ ՀԱԿ–ի այդ հայտարարություններն ընդամենը քաղաքական հայտարարության բնույթ են կրում։

7or.am