Կարծիք

09.09.2021 09:34


Մարդկանց հարկադրաբար ու ապօրինի կերպով պատվաստում եք, որ սեպտեմբերի 21-ին տանեք հրապարակ ու հորդորե՞ք «Ծափ տվեք արա»

Մարդկանց հարկադրաբար ու ապօրինի կերպով պատվաստում եք, որ սեպտեմբերի 21-ին տանեք հրապարակ ու հորդորե՞ք «Ծափ տվեք արա»
Տգետնե՛ր,
Մարդկանց հարկադրաբար ու ապօրինի կերպով պատվաստում եք, որ սեպտեմբերի 21-ին տանեք հրապարակ ու հորդորե՞ք «Ծափ տվեք արա»։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնալն արգելում էիք, պատճառաբանելով համավարակի առկայությունը, իսկ հիմա գունագեղ միջոցառում եք անում մոռանալով համավարա՞կը
էդ գունագեղությունը ի՞նչով ա պայմանավորված՝
գերության մեջ խցում անդադար ծեծի արդյունքում զոհված տղու հիշատակո՞վ
ափսեյի մեջ թքած ու ստիպողաբար կերած գերիների փառաբանման նպատակո՞վ
եռման ջուր վրաները լցված ու մեր մարմինը կրակներին տված ու դեռ անհույս գերության մեջ մնացած տղերքո՞վ
թե՞ էն նեխող մարմիններով, որ Մեծամորում են
Սոսկալին են ա, որ հրապարակը լիքնա լինելու սուլող ու ծափ տվող նողկալիներով:
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը