Երևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի 32 շենքի դիմաց կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոտիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 59-ամյա Մարգարիտա Դ.-ն է:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Պարեկները սահմանազատել են տարածքը, մինչև կժամանեին Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները, ապա օգնել են դին մոտեցնել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:
Կատարվում է նախաքննություն՝ պարզելու համար՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք, արդյոք կինը իրեն ցած է նետել, թե անզգուշաբար վայր է ընկել:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: