Լրահոս

27.06.2011 14:13


Քաղաքագետ. «Եթե արդար ընտրություններ լինեն, ապա մեծ տարբերությամբ ԲՀԿ–ն կկրի ՀՀԿ–ին»

Քաղաքագետ. «Եթե արդար ընտրություններ լինեն, ապա մեծ տարբերությամբ ԲՀԿ–ն կկրի ՀՀԿ–ին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»–ի հարցին, թե 2012–ի ընտրություններին ընդառաջ ի՞նչ ներքաղաքական զարգացումներ են սպասվում, Գլոբալիզացիայի  տարածաշրջանային համագործակցության կենտրոնի  նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայքարը ծավալվելու է ոչ թե իշխանություն–ընդդիմություն, այլ իշխանություն–իշխանություն դաշտում։

–Իշխանության ներսում երկու կուսակցություն կա՝ ՀՀԿ և ԲՀԿ։ Ուզում եմ ասել, որ նորմալ մրցակցությունը սրանց միջև կգնա, և ակնհայտ է, որ եթե արդար ընտրություններ լինեն, ապա մեծ տարբերությամբ կկրի ԲՀԿ–ն, իհարկե, եթե արդար ընտրություններ լինեն։ Ընդդիմություն–իշխանություն ֆորմատն էլ կաշխատի, բայց գլխավոր պայքարը կգնա իշխանության այդ երկու թևերի միջև, ու այստեղ է, որ, իմ կարծիքով, գոնե Հայաստանի շահերից ելնելով, արդար ընտրություններ պետք է լինեն, և Հայաստանի շահերից ելնելով է, որ (եկեք բաց խոսենք ու իրար չխաբենք) ՀՀԿ–ն շատ ձայներ  չի հավաքի. ակնհայտ է, որ  ժողովուրդը ձայն չի տա։ Եթե հաղթի, ուրեմն մեծ խախտումներով է եղել, ու Հայաստանը նորից կընկնի միջազգային «պռեսի» տակ և այլն, և այլն,–ասել է նա։

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ խորհրդարան անցնելու շանսեր ունեն նաև «Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն։

–Նրանց շանսերը, սակայն, կփոքրանան, եթե կեղծիքները մեծանան,–ասել է նա։

ՕԵԿ–ի շանսերի մասին հարցին ի պատասխան՝ Ստեփան Գրիգորյանը մի քանի անգամ քմծիծաղ է տվել և ասել, որ նման կուսակցության մասին չի լսել, և լրագրողներին «մեղադրել» է սուր հումոր ունենալու մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը