Աշխարհ

08.09.2021 16:55


Վրաստանում տեղի է ունեցել 3,2 մագնիտուդով երկրաշարժ

Վրաստանում տեղի է ունեցել 3,2 մագնիտուդով երկրաշարժ

Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կազբեգից 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դուշետի շրջանի Բետիսչրդիլ գյուղի մերձակայքում: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում։

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:32-ին:

Վերջին երկու ամսում Վրաստանում հաճախացել են ստորգետնյա ցնցումները: 4,4 մագնիտուդով վերջին երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին վրաց-ռուսական սահմանին:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը