Լրահոս

08.09.2021 14:54


Արարատի մարզում բախվել են Mercedes Sprinter-ը, Ford Transit-ն ու «06»-ը. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են Mercedes Sprinter-ը, Ford Transit-ն ու «06»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երախս ավտոճանապարհի Մասիս քաղաքի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 57-ամյա Վարդան Կիրակոսյանի վարած Ford Transit մակնիշի, 26-ամյա Կարեն Հարությունյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Արցախի Հանրապետության բնակիչ՝ 54-ամյա Էռնիկ Ավագյանի վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կ. Գրիգորյանը տեղափոխվել է «Էրեբունի», իսկ Վ. Կիրակոսյանը՝ «Մասիս» բժշկական կենտրոններ։

Ոստիկանությունը ունի տեղեկություններ, որ տեղի է ունեցել ոչ միայն ավտովթար, այլև վրաերթ, և հիվանդանոց տեղափոխվածներից մեկը վրաերթի է ենթարկվել։

Այս խորագրի վերջին նյութերը