«Ո՞վ է արյունով գրաված հողերը խոսքով ետ տալիս». ազատագրված տարածքների բնակիչներին չի հետաքրքրում ղարաբաղյան բանակցությունների ընթացքը
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը` հունիսի 24-ին, «Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության անդամ 50 երևանցի երիտասարդ մեկնել էր Արցախի Քարվաճառի և Շահումյանի շրջաններ:
Երիտասարդները նվերներով այցելեցին 12 բնակավայր, շփվեցին դրանց բնակիչների հետ: Թեև արցախցիները քաջատեղյակ էին կազանյան հանդիպման մասին, դրա ընթացքը և ելքը նրանց քիչ էր հետաքրքրում: «Ազատագրված տարածքների որևէ զիջում անհնար է, ո՞վ է արյունով գրաված հողերը խոսքով ետ տալիս»,- ասում են քարվաճառցիներն ու շահումյանցիները: «Հարկ եղած դեպքում պատրա՞ստ եք կրկին պատերազմել Ձեր հայրենիքը պաշտպանելու համար» հարցից ազատագրված շրջանների բնակիչները վիրավորվում էին ու հաճախ արհամարհական քմծիծաղ տալիս:
Քաշաթաղում անգամ տատիկներն են պատրաստ վերհիշել պատերազմի ընթացքում ձեռք բերած կարողությունները: Յոթանասունամյա Ելենա Գևորգյանը երիտասարդների հետ զրույցում ասաց, որ ազատագրված տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգության դեպքում առաջինն է մարտի դաշտ գնալու: «Անցած 20 տարվա ընթացքում կրակելու ունակությունս չեմ կորցրել»,- հայտարարեց նա:
Քարվաճառի Զուառ գյուղի բնակիչներն էլ երևանցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ բոլորը միասին հանպատրաստից սկսեցին կատարել Հայաստանի Զինված ուժերի օրհներգը.

Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր`
Հայաստան...