Հ. Սանասարյան. ««Ընդերքի մասին ՀՀ օրենքը» հակասում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահին»
Հայաստանի կանաչների միության նախագահ ՀակոբՍանասարյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում մի շարք փոփոխություններին ու իր մտահոգությունը հայտնել դրանց կապակցությամբ։
–Հանքարդյունաբերությանթափոններըհանելենթափոններիմասինօրենքից։Ընդհանրապեսչկանդրանք,–նկատել է նա։
Անդրադառնալով հանքարդյունաբերությունից գոյացող առաջին կարգի թափոններին՝ պոչանքին, նա ասել է, թե հանքարդյունաբերողը շահագործում է հանքը, սակայն չի վճարում պոչանքի դիմաց, որի չեզոքացման համար պետությանն անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ։ «Պետությանըմնումէխոռոչը, որըժամանակինհարստությունէրպարունակում, ևդրահետմեկտեղ՝միլիոնավորտարիներխնամքևշրջակամիջավայրիցմեկուսացումպահանջողպոչանքը»։
Նրա խոսքերով՝ պոչանքն ընդհանրապես հանվել է գրականությունից. «Թափոն գրելու փոխարեն գրել են լցակույտեր»։
Նրանց հաշվարկներով՝ այժմ Քաջարանիպղնձամոլիբդենայինկոմբինատըտարեկան 15,5–16,5 մլնտոննահանքաքարէվերամշակում։ Այս վերամշակումից առաջանում է մոտ 99% և ավելի պոչանք, որը հասնում է 15–ից ավելի մլն տոննայի։ «Եթե նրանք վճարեին հարկը, ապա կստացվեր 760 մլն դրամ միայն պոչանքի համար»։ Հ. Սանասարյանի համոզմամբ՝ հանքարդյունաբերողները հարկ վճարելուց ազատված են մակաշերտի ապարների համար, որոնք հսկայական ծավալներ են կազմում և հիմնականում լցվում են գետերի հուներն ու կիրճերը։
–Նրանցարտոնվածէհարկչվճարելնաևդատարկապարներիհամար։Սրանքարտազատումենծանրմետաղներևտարածվումենինչպեսօդում, այնպեսէլհողումևջրում,–ասել է բանախոսն ու հավելել, թե սամիողբերգությունէ։
Հ. Սանասարյան. ««Ընդերքի մասին ՀՀ օրենքը» հակասում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահին»
Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում մի շարք փոփոխություններին ու իր մտահոգությունը հայտնել դրանց կապակցությամբ։
–Հանքարդյունաբերության թափոնները հանել են թափոնների մասին օրենքից։ Ընդհանրապես չկան դրանք,–նկատել է նա։
Անդրադառնալով հանքարդյունաբերությունից գոյացող առաջին կարգի թափոններին՝ պոչանքին, նա ասել է, թե հանքարդյունաբերողը շահագործում է հանքը, սակայն չի վճարում պոչանքի դիմաց, որի չեզոքացման համար պետությանն անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ։ «Պետությանը մնում է խոռոչը, որը ժամանակին հարստություն էր պարունակում, և դրա հետ մեկտեղ՝ միլիոնավոր տարիներ խնամք և շրջակա միջավայրից մեկուսացում պահանջող պոչանքը»։
Նրա խոսքերով՝ պոչանքն ընդհանրապես հանվել է գրականությունից. «Թափոն գրելու փոխարեն գրել են լցակույտեր»։
Նրանց հաշվարկներով՝ այժմ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը տարեկան 15,5–16,5 մլն տոննա հանքաքար է վերամշակում։ Այս վերամշակումից առաջանում է մոտ 99% և ավելի պոչանք, որը հասնում է 15–ից ավելի մլն տոննայի։ «Եթե նրանք վճարեին հարկը, ապա կստացվեր 760 մլն դրամ միայն պոչանքի համար»։ Հ. Սանասարյանի համոզմամբ՝ հանքարդյունաբերողները հարկ վճարելուց ազատված են մակաշերտի ապարների համար, որոնք հսկայական ծավալներ են կազմում և հիմնականում լցվում են գետերի հուներն ու կիրճերը։
–Նրանց արտոնված է հարկ չվճարել նաև դատարկ ապարների համար։ Սրանք արտազատում են ծանր մետաղներ և տարածվում են ինչպես օդում, այնպես էլ հողում և ջրում,–ասել է բանախոսն ու հավելել, թե սա մի ողբերգություն է։
7or.am