Կարծիք

08.09.2021 11:03


«Ջահնդամ թե 5000 երեխու գլուխ չկերավ». խոսակցության մի հատված, Դիլիջանի ճանապարհի կուկուռուզ ծախողի մոտ

«Ջահնդամ թե 5000 երեխու գլուխ չկերավ». խոսակցության մի հատված, Դիլիջանի ճանապարհի կուկուռուզ ծախողի մոտ

Ներկայացնում եմ խոսակցության մի հատված, Դիլիջանի ճանապարհի (բոչկաների մոտ) կուկուռուզ ծախողի մոտ կանգառից: Հանդիպեցինք Տավուշի մարզի Շամշադին շրջանի սահմանամերձ Այգեձոր գյուղի երկու բնակչի:

«Հարցիս, թե գոհ ե՞ք սրանցից, նրանցից մեկը պատասխանեց այո, ինչից ե՞ք գոհ հարցրի ես, մյուսը մեջ ընկավ, «թալանչի» նախկինները խաղողը ընդունոմ էին 125 դրամով, իսկ ներկաները (նկատի ունի կապիտուլյանտներին) 155 դրամով, դրա համար էլ սրանցից գոհ ենք ու սրանք լավն են, հարցիս բա մեր տղերքը, որ հանուն ոչնչի զոհվեցին ու տարան գլուխները կերան, պատասխանեց ջահնդամ թե 5000 երեխու գլուխ չկերավ»: Հետագա խոսակցությունը ներկայացնելու չէ:
Արձանագրենք մեկ անժխտելի փաստ, որ նրանք ընդունում են, որ կապիտուլյանտն ա կերել մեր տղերքի գլուխը, բայց դե ստամոքսը ու գրպանը ավելի կարևոր են քան Պետություն ու Հայրենիք ունենալը:

Ախար սրանք ո՛չ միտք ունեն, ո՛չ ճշմարտություն, ո՛չ իրական ուժ, ո՛չ կենդանի գաղափար: Հարց է ծագում, բա ի՞նչի օգնությամբ են սրանք կառավարում, ես էկա մի եզրահանգման, որ ԱՅՈ՛, մնում է մեկ բացատրություն. մեր իսկ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը