Կազանի հանդիպման արդյունքները գնահատելիս ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եզիազարյանն ասել է, թե գոյություն ունի մի արդյունք ու պայմանավորվածություն, որից հանրությունը տեղյակ չէ, այլապես այն հանդիպումներից հետո, որոնք արդյունք չէին տալիս, Ադրբեջանը հանդես էր գալիս ռազմատենչ հայտարարություններով, Ալիևն էլ իրեն շատ վատ էր պահում, լքում էր հանդիպումը, չէր մասնակցում ընթրիքին և այլն։
–Կարող ենք եզրահանգել, որ ապագայում շատ արագ կլինի մի հանդիպում, որտեղ կողմերն արդեն փաստաթուղթ կստորագրեն։ Ինչ–որ գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին մենք շատ քիչ բան գիտենք իրականում,–ասել է Գ. Եղիազարյանը։
Ադրբեջանի այդ զսպվածությունը ՀՀԿ–ական Ռաֆիկ Պետրոսյանը համարել է հանդիպման նախօրեին եռանախագահող երկրների նախագահների կողմից արված հայտարարության արդյունք, որը զգուշացում և անգամ սպառնալիք էր կողմերի համար։
Նա նշել է, որ Կազանի հանդիպումը ո՛չ 100–տոկոսանոց հաջողված, ո՛չ էլ ձախողված էր։
–Եթե նախագահը ընտրված չէ, լեգիտիմ չէ, մենք տանուլ ենք տալու։ Սերժ Սարգսյանը Ռաֆիկի նախագահն է...–ընդգծել է Գ. Եղիազարյանն ու հավելել,–այո՛, մենք այսօր իշխանություններին տվել ենք «քարտ բլանշ», որ մեր ներքաղաքական խնդիրներով մեր ներքին զարգացումները հանկարծ չազդեն փոքրիկ Հայաստանի ապագայի վրա,–ասել է Գ. Եղիազարյանը։
Հակադարձելով՝ Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, թե նախագահ Սերժ Սարգսյանը բոլորի նախագահն է, և հատկապես նախագահի կողմից կատարվող քայլերի նկատմամբ ՀԱԿ–ի վերջին ամիսների վերաբերմունքը հենց դա է ապացուցում։
Ո՞վ ում է «քարտ բլանշ» տալիս

7or.am