Քուվեյթը փորձում է ազատվել անվադողերի աշխարհի ամենամեծ գերեզմանոցներից մեկից
Քուվեյթում մեքենաների հին անվադողերը վերամշակվում են՝ վերածվելով հատակի սալիկների: Խոսքը ավելի քան 42 միլիոն անվադողերի աշխարհի խոշորագույն գերեզմանոցներից մեկի մասին է, հայտնում է Reuters-ը:
Հսկայական աղբանոցը գտնվում էր բնակելի արվարձանից ընդամենը 7 կմ հեռավորությամբ: Բնակիչներին անհանգստացնում էին պարբերական հրդեհները, որոնք թունավոր սև ծուխ էին արձակում:
Բայց այս ամիս Քուվեյթը, որը ցանկանում է այդ տարածքում 25 000 նոր շենք կառուցել, ավարտել է բոլոր անվադողերի տեղափոխումը Սաուդյան Արաբիայի սահմանին մոտ գտնվող Ալ Սալմիում նոր վայր:
EPSCO Global General Trading ընկերությանը պատկանող վերամշակող գործարանում աշխատակիցները տեսակավորում և մանրացնում են հին անվադողերը՝ նախքան դրանցից հատակի ռետինե սալիկներ պատրաստելը:
EPSCO-ն հայտնել է, որ գործարանը կարող է տարեկան մինչև 3 միլիոն անվադող մշակել:
Օգտագործված անվադողերը լուրջ բնապահպանական խնդիր են ամբողջ աշխարհում` իրենց մեծ չափերի և քիմիական այն նյութերի պատճառով, որոնք արտազատում են:
Ըստ վիճակագրության կենտրոնական վարչության՝ նավթով հարուստ Քուվեյթը մոտ 4,5 միլիոն բնակչությամբ, 2019 թվականին ուներ մոտ 2,4 միլիոն ավտոմեքենա՝ 2010 թվականի 1,5 միլիոնի համեմատ։
Կառավարությունը հույս ունի, որ Ալ-Սալմին կդառնա անվադողերի վերամշակման կենտրոն և նախատեսում է նոր գործարաններ բացել:

Աղբյուրը՝ news.am