Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արահերթ նիստ է գումարել
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արահերթ նիստ: Սահմանվել են ընտրական հանձնաժողովի անդամի պարտականությունները ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին ընտրական հանձնաժողովի անդամի պարտավորության տեքստը, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի ինքնաառաջադրման մասին դիմումի ձևը, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի վերաբերյալ վերջին վեց ամսում տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանքի ձևը, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների արձանագրությունների ձևերը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվող` ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանքի ձևը:
Հանձնաժողովը որոշում է ընդունել ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակելու մասին, համաձայն որի ՀՀ ԿԸՀ–ի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում՝ համապատասխան հանձնաժողովների կազմավորման օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հայտարարություն փակցնելու միջոցով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արահերթ նիստ է գումարել
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արահերթ նիստ: Սահմանվել են ընտրական հանձնաժողովի անդամի պարտականությունները ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին ընտրական հանձնաժողովի անդամի պարտավորության տեքստը, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի ինքնաառաջադրման մասին դիմումի ձևը, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի վերաբերյալ վերջին վեց ամսում տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանքի ձևը, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների արձանագրությունների ձևերը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվող` ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանքի ձևը: Հանձնաժողովը որոշում է ընդունել ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակելու մասին, համաձայն որի ՀՀ ԿԸՀ–ի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում՝ համապատասխան հանձնաժողովների կազմավորման օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հայտարարություն փակցնելու միջոցով:
7or.am