Կարծիք

07.09.2021 13:15


Ավտորիտար մեթոդներով տարածքային փոփոխությունները բերում են էլիտաների նոր ֆորմատավորման

Ավտորիտար մեթոդներով տարածքային փոփոխությունները բերում են էլիտաների նոր ֆորմատավորման

Վարչատարածքային փոփոխությունների հարցը շատերը շատ պարզունակ ու մակերեսային են պատկերացնում։

Խնդիրն այն չէ՝ ունենանք 900 համայնք, 300 կամ 78։ Յուրաքանչյուրը կարող է երկրի համար թղթվի վրա 4-5 մոդել նկարագրել՝ բոլորն էլ կիրառելի։

Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ գործող համակարգը թեթևությամբ փոխել արմատապես նոր համակարգով՝ պետության ու պետականությանը նույնքան թեթև վերաբերվելու դրսևորում է։

Վարչատարածքային փոփոխությունները հանրային կոնսենսուս ենթադրող փոփոխություններ են, որի բացակայության դեպքում այն կվերածվի նոր պառակտվածության։

Ավտորիտար մեթոդներով, հանրային կարծիքը երկրորդելով տարածքային փոփոխությունները բերում են էլիտների միջև անվստահության, էլիտաների նոր ֆորմատավորման։

Որոշները որոշներին համոզել են, որ տարածքային փոփոխություններով ասպարեզից հեռացնում ես գործող ռեգիոնալ էլիտաներին ու տեղը նորն ես ստեղծում։ Հուշողները և հուշվողները նկատի չեն ունեցել, որ լրիվ նոր մարդիկ չեն լինում։ Պարզապես այդ մարդկանց ու շահերի խմբերը վերախմբավորվում են։

Երբ հասարակական հիմունքներով մի քանի հազար տեղական ընտված ավագանիների մի քանի անգամ կրճատում ես՝ նույնն է թե ծանր կահույքի ոտքերի կեսից ավելին կտրես՝ ավելորդ համարելով։

Է, 502-ի փոխարեն թող լինի 78-ը, եթե այդպես եք ցանկանում՝ արդեն իսկ կուսակցականացված, քաղաքականացված, առավել ինքնուրույն, առավել ոչ լոյալ, կենտրոնացված ռեսուրսներով 78 «սյոգունների» երկիր կդառնանք։ Հոկտեմբերի 17-ը տենդենցը ցույց կտա։

Էմին Երիցյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը