Լրահոս

27.06.2011 11:54


Համատեղ նիստ՝ ԼՂՀ-ում

Հունիսի 24-ին աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում էր ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: ԼՂՀ  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ Ա. Շաբոյանը քննարկել է համագործակցության հիմնական ուղղությունները, անդրադարձել համատեղ վարույթների վարման ընթացքին:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը պատասխանել է նաև մրցակցության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հարցերին, և կարևորել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին կից Հասարակական խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը:

 

Ա. Շաբոյանի և Հ. Ղահրամանյանի կողմից համատեղ անցկացված արտահերթ նիստի ընթացքում քննարկվել են նաև դեղատների, առևտրի կետերի, դիզվառելիքի և մի շարք այլ ապրանքային շուկաներին վերաբերող հարցեր: Նիստի ավարտին, շնորհակալություն հայտնելով Ա. Շաբոյանին, Հ. Ղահրամանյանը նշել է, որ առկա խնդիրների լուծման համար ակնկալում են գործուն օժանդակություն և աջակցություն, ինչին ի պատասխան  ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը նշել է Հանձնաժողովի պատրաստակամության մասին:

 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ՀՀ ՏՄՊՊՀ և ԼՂՀ  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի, հանձնաժողովները համագործակցելու են մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, միջազգային կառույցներին անդամակցելու, համատեղ վարույթների իրականացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը