Կարծիք

06.09.2021 10:41


Լրացուցիչ ճոխություններից «խուսափող» Համայն Արցախաց թագավորության պալատի «մածարգո» նազիր-վեզիրներ, պարոնա՛յք իշխանավորներ, բա ի՞նչ կա այդ աճուրդից

Լրացուցիչ ճոխություններից «խուսափող» Համայն Արցախաց թագավորության պալատի «մածարգո» նազիր-վեզիրներ, պարոնա՛յք իշխանավորներ, բա ի՞նչ կա այդ աճուրդից

Հիշեցի, որ Արցախում փետրվար-մարտ ամիսներին աճուրդի էին հանել բարձր դասի պետական ծառայողական 9 ավտոմեքենա (գները՝ 11 միլիոն 700 հազար դրամից մինչև 25 միլիոն 200 հազար դր., մեկնարկային գների ընդհանուր արժեքը մոտ 150 միլիոն դր.)

Դրա փիարն էլ մի այլ կարգի էր լացացնում մեզ...

Թե բա "մի քանի պաշտոնատար անձ համատեղության կարգով օգտվելու են մեկ մեքենայից", "կառավարությունը կվերանայի պետական ծառայողական մեքենա ունենալու չափանիշները", "չի բացառվում, որ խրախուսեն անձնական ավտոմեքենան օգտագործելու մշակույթը" և այլն։

Լրացուցիչ ճոխություններից "խուսափող" Համայն Արցախաց թագավորության պալատի "մեծարգո" նազիր-վեզիրներ, պարոնայք իշխանավորներ` բա ինչ՞ կա էդ աճուրդից... Մեքենաները չե՞ն վաճառվում, համատեղության կարգով չե՞ք ուզում օգտվել մեկ մեքենայից, սրտներովդ չե՞ն պետական ծառայողական մեքենաների նոր չափանիշները, անձնական ավտոմեքենա օգտագործելու մշակույթը չի՞ զարգանում, թե՞եեեե...."վսյո տակի" գները գցելու նպատակով պրոցեսն արհեստական ձգձգում եք։

Այ որ ժամանակին էդ մեքենաները վաճառեիք և 150 միլիոն դրամով Ստեփանակերտի և համայնքների համար հատուկ տեխնիկա գնեիք, ջրազրկված թաղամասերին խմելու ջուր կբաժանեին ոչ թե ռուսական խաղաղապահ զորախմբի և հրշեջ փրկարարական ստորաբաժանումների ծառայողները, այլ ձեր "водовоз"-ների ավտոպարկը...

Ալեն Ղուլյանի Ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը