Մարոկոյում սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները և դրանց հակառակորդները ցույցեր են արել
Մարոկոյում ցույցեր են արել սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները և դրանց հակառակորդները։ «ՌԲԿ»–ն, հղում անելով «Europe1» ռադիոկայանին, հայտնել է, թե ամենամեծ ցույցերը տեղի են ունեցել Կասաբլանկա քաղաքում։
Երկու կողմերից ցույցերին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Հաղորդվում է, որ բողոքի գործողությունները խաղաղությամբ են ավարտվել։
Հիշեցնենք, որ 2011թ. հունիսի 18–ից Մարոկոյի թագավոր Մոհամեդ VI–ը ելույթով է հանդես եկել, որտեղ նա ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ըստ որի երկրում բացառվում է որևէ հեղափոխության հնարավորությունը։ Միապետը հավաստիացրել է, թե բարեփոխումները հնարավորություն կտան երկրում հաստատել ժողովրդավարական կառույցներ, պաշտպանել մարդու իրավունքները։ Մի շարք բարեփոխումների հետ մեկտեղ՝ թագավորը նշել է նաև օրենսդիր և գործադիր իշխանություններից դատական իշխանության տարանջատման անհրաժեշտությունը։
Մարակոյի թագավորի առաջարկությունները հանրաքվերի կդրվեն հուլիսի 1–ին։
Բարեփոխումների նախագծի հետ համամիտ չեն այսպես կոչված «Փետրվարի 20–ի շարժման» մասնակիցները։ Նրանք պահանջում են երկրում առավել ծայրահեղ քաղաքական բարեփոխումներ իրականացնել։