Իրանում հրթիռային զորքերի զանգվածային զորավարժություններ կսկսվեն
Իրանական ղեկավարության ծրագրերի համաձայն՝ այսօրվանից ազգային բանակի զորամիավորումներն ու իսլամական հեղափոխության պահապան կորպուսի զինվորականները կմասնակցեն օպերատիվ մարտավարական զորավարժությունների, որի ընթացքում հրթիռային զորքերի կողմից կիրառվելու է «Մեծ մարգարե 6»։
«Մենք նախատեսում ենք արձակել Խալիժ–ֆարս, Ֆաթեհ, Շիհաբ–1, Շիհաբ–2 տիպի փոքր, միջին և մեծ հեռավորության հրթիռներ»,–«IRNA» իրանական գործակալությանն է հաղորդել իսլամական հեղափոխության պահապան կորպուսի հրամանատարության ներկայացուցիչ գեներալ Ամի Ալի Խաջիզադեհը։
«ՌԲԿ»–ն հայտնում է, թե ռազմական փորձագետները սպասում են, որ զորավարժությունների ժամանակ իրանական՝ «երկիր–երկիր» տիպի Կիամ–1 նորագույն հրթիռներ կարձակվեն։
Հրթիռային արձակումների հետ կապված՝ Թեհրանն անցկացնում է ամենամյա զորավարժություններ։ Նմանատիպ ակտիվությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում մեծ մտահոգությունների է տեղիք է տալիս հատկապես ԱՄՆ–ի և Իսրայելի կողմից։