Լրահոս

27.06.2011 09:55


Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը վիրվորական խոսքեր է հնչեցրել հայազգի թավջութակահարի հասցեին

Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը վիրվորական խոսքեր է հնչեցրել հայազգի թավջութակահարի հասցեին

Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկ Գորենշտեյնը, Մոսկվայում կայանալիք Չայկովսկու անվան 14-րդ միջազգային երաժշտական մրցույթի փորձի ժամանակ վիրավորական խոսքեր է հնչեցրել Հայաստանը ներկայացնող թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հասցեին: Դեպքը աղմկահարույց պատմության է վերածվել նաև այն պատճառով, որ հենց այդ պահին փորձի ընթացքը ուղիղ եթերով հեռարձակվել է: Գորենշտեյնը հայազգի թավջութակահարի մասին շատ անհարգալից է խոսել՝ նրան անվանելով չակերտավոր տաղանդ, աուլ, Նիշիմոտոյի զարմիկ և այլն։

Տեղի ունեցածին արձագանքել է մրցույթի կազմկոմիտեն՝ անընդունելի համարելով Գորենշտեյնի նման պահվածքը և վիրավորական անվանելով Նարեկ Հախնազարյանի հասցեին արված արտահայտությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը