Կարծիք

05.09.2021 15:40


ԱԺ նախագահ Ալենն Արցախի անկախության 30-ամյակը նշել է Հունաստանում. Արցախ գնալու ժամանակ չունի

ԱԺ նախագահ Ալենն Արցախի անկախության 30-ամյակը նշել է Հունաստանում. Արցախ գնալու ժամանակ չունի

Ըստ Tzhvzhik թելեգրամյան ալիքի, ՀՀ ԱԺ նախագահ Ալենը հանգստանում է Հունաստանի Միկոնոս կղզում և ժամանակն անցկացնում է ամենաթանկ զվարճանքի վայրերում...

Ըստ նույն թելեգրամյան ալիքի, Ալենը, ինչպես նաև քայլիստ երեսփոխան DJ Էդիկն իրենց երեկոներից մեկն անցկացրել են Միկոնոսի ամենաթանկ "The Void club" ակումբում, որի մուտքը միայն արժի 3-6 հազար եվրո...

Իսկ մեկ օր առաջ էլ, ըստ Tzhvzhik թելեգրամյան ալիքի, Ալենը մի լավ տժժացել է Սկորպիոնս հանգստավայրում...

Հիմա հասկանալի է, թե ինչու՛ Արցախի անկախության 30-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Անհողն ու իր ԱԺ նախագահն Արցախ չմեկնեցին... Նրանք հանգստանում են. մեկը հայրենի Տավուշում, իսկ մյուսն էլ Միկոնոսում...

Հետաքրքիր է, նախկիններին արդարացիոնեն քննադատողները հիմա չեն հարցնում իրենց սիրելի քայլիստներին և նույն Ալենին, թե իրենց որտեղից այդքան գումար, որ կարող են միայն ակումբ մուտքի համար 3-6 հազար եվրո վճարել...

Քայլիստ "բոմժերն" այնքան են հաբռգել, որ երկիրը կործանելուց և խայտառակելուց հետո վայելում են իրենց հանգիստն արտերկրներում՝ մոռանալով, թե մինչև իշխանության գալը ինչերի են ընդունակ եղել, որ ամսեկան մի 100 հազար դրամ գումար վաստակեին...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը