Լրահոս

27.06.2011 00:02


Շվեյցարիայի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու խնդրագիր

Շվեյցարիայի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու խնդրագիր

Մենք, ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ին՝ հետ կանգնել իր ներկայիս քաղաքականությունից, այն է` տեղական եկեղեցիների վերահսկման կենտրոնացում եւ դրանց առնչվող հարցերի վերաբերյալ միակողմանի որոշումների ընդունումը: Մենք խնդրում ենք վերադառնալ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու ավանդական ժողովրդավարական սկզբունքների վերականգնմանն ու պահպանմանը: Այս պահանջը ներառում է հոգեւոր խնդիրների (հոգևորականների պատասխանատվության ոլորտ) եւ կառուցվածքային, ֆինանսական, վարչական ու իրավական խնդիրների (աշխարհականների կողմից կառավարելիք խնդիրներ) տարանջատման սկզբունքի նկատմամբ հարգանքի վերահավաստումը, մեր բոլոր համայնքների հետ, ինչպես նաեւ այդ համայնքների ու դրանց անդամ բոլոր հավատացյալների միջեւ կառուցողական երկխոսության սովորույթի հաստատումը. եւս մեր հավատացյալների ցանկությունը հաշվի առնելը՝ ընտրելու սեփական եկեղեցական կարգավիճակը եւ հոգեւոր հովվին:

Բաց խնդրագիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին

2011 թվականի հունիսի 3-ին Շվեյցարիայի հայ համայնքն Էջմիածնի կայքէջից տեղեկացավ, որ Տ. Աբել քհն.Մանուկյանը՝ անցած 16 տարիների իր հարգելի (եւ միակ օրինական) հոգևոր հովիվը, Ձեր կողմից կարգալույծ է արվել ,կարգազանց ընթացքիե համար, այն է.

•,Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու. •Նշանակված առաջնորդական տեղապահի և Ժնևի Ս. Յակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու, և, •Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար:ե

Մենք, ներքոստորագրյալներս, ներկայացնելով Շվեյցարիայի Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ անդամների մեծամասնությանը, ինչպես նաեւ` եկեղեցական այլ համայնքների անդամներին եւ համայն հայությանը՝ անկախ մասնագիտական կամ քաղաքացիական պատկանելությունից, հայտարարում ենք հետեւյալը. Մենք դատապարտում ենք որևէ քահանայի վերոհիշյալ (անհիմն) հիմքերով կարգալույծ անելու ,հայրապետական տնօրինումըե՝ համարելով այն անընդունելի եւ չարդարացված, քանի որ մեր համընդհանուր կանոնական օրենքներից ու ավանդույթներից բխող որեւէ ապացույց կամ հիմք առ այն չենք տեսնում: Հետևաբար, ինչ վերաբերում է շվեյցարահայ համայնքին, մենք կցանկանայինք որ նա շարունակեր Շվեցարիայում քահանայի պաշտոնակատարի իր ծառայությունը, այդ մասին որոշումը թողնելով եկեղեցական համայնքին: Մենք հայտարարում ենք, որ Շվեյցարիան միակողմանիորեն թեմ հռչակելը եւ այն պարտադրելը հակասում է Շվեյցարիայում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հավատացյալների մեծամասնության բացահայտ կամքին: Սա ընդունելի չէ: Մենք հիշեցնում ենք, որ Շվեյցարիայում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Ընդհանուր Ժողովը երբևէչի հաստատել Շվեյցարիայի թեմը: Հիշեցնում ենք Վեհափառ Հայրապետին, որ քահանան կամ եկեղեցական խուրհուրդը չեն, որ մերժում կամ ճանաչում են թեմը; վերջինիս խնդիրը քննարկելը, այն ընդունելն ու դրան օժանդակելը հայ եկեղեցական համայնքների լիարժեք իրավասության խնդիր է: Մեզ համար Սբ. Էջմիածինը կարեւոր եւ պատկառելի հոգեւոր կենտրոն է, որին մենք եղել և շարունակելու ենք մնալ կապված: Մենք այդպիսով լիարժեքորեն զորավիգ ենք Սբ. Էջմիածնին, իբրեւ հաստատություն, եթե այն կառավարվում է թափանցիկորեն, եւ հարգանքով առ նրանց, ում ծառայում է: Մենք եզրակացնում ենք, որ ներկայիս իրավիճակն ու մթնոլորտը տանում են մեր համայնքների բաժանման և ապակայունացման, ինչը սոսկ փոքր մի խմբի է ծառայում՝ բացասաբար ազդելով մեր ժողովրդի միասնականություն վրա: Մենք հավատարիմ ենք մնում մեր առաքելական եկեղեցու հիմքում ընկած ավանդական ժողովրդավարական սկզբունքներին ինչպես սահմանված է դեռեւս 5-րդ դարում գումարված առաջին Ազգային եկեղեցական ժողովներում, հարգում ենք քրիստոնեական արժեքներն ու վարքագիծը, եւ որոշում ենք մեր տեսակետները բացահայտ ու հրապարակային կերպով արտահայտել: Մենք խնդրում ենք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին.

1.ընդառաջել մեր հավատացյալների ցանկությանը՝ ընտրելու իրենց հոգևոր հովվին. 2.պահպանել մեր ավանդական իրավունքներն ու ժողովրդավարական սկզբունքները` հոգևոր խնդիրները (հոգեւորականության պատասխանատվության ոլորտ) տարանջատելով կառուցվածքային, ֆինանսական, վարչական ու իրավական խնդիրներից (աշխարհիկ անդամների կողմից կառավարելիք հարցեր). 3.հետ շրջել իր ներկա քաղաքականությունն ու ուղղել ռազմավարությունը՝ հանուն հայ համայնքներում և դրանց բոլոր հավատացյալների միջեւ կառուցողական երկխոսության հաստատման, խնդրում ենք կենտրոնանալ հոգևոր և կրոնական խնդիրների վրա, և հանձնառություն՝ դառնալու մեր համայնքները միավորող դրական ուժ, այլ ոչ թե գործել որպես կազմալուծման ու պառակտման գործոն:

Մենք ամուր ենք մեր հավաքական վճռականության մեջ` օժանդակելու Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում ժողովրդավարության եւ թափանցիկության սկզբունքների ամրապնդմանը:

Մենք, ներքոստորագրյալներս, համաձայն եւ զորավիգ ենք այս խնդրագրին և հրավիրում ենք համայն աշխարհի մեր հայրենակիցներին միանալ մեզ:

Այս խորագրի վերջին նյութերը