Հարցազրույց

25.06.2011 22:25


Էդուարդ Անտինյան

Էդուարդ Անտինյան

Հարցազրույց ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանի հետ

-Կազանի հանդիպումից առաջ մի շարք քաղաքական գործիչներ (հատկապես՝ Տեր–Պետրոսյանն ու իր շրջապատը), քաղաքագետներ, վերլուծաբաններ ու լրատվամիջոցներ պազապես գուժում էին, որ ստորագրվելիք փաստաթղթով համաձայնեցվելու են կարգավորման սկզբունքները, և թեպետ դա հայկական կողմի համար խիստ անբարենպաստ է, սակայն չստորագրել հնարավոր չէ, քանի որ առկա է հզոր միջազգային ճնշում կողմների վրա: Տպավորությունն այնպիսին էր, որ ոմանք սրտատրոփ սպասում էին, կոպիտ ասած, Ղարաբաղի ծախվելուն, որպեսզի հետո «մեյդան» գան։ Դուք այն գործիչներից էիք, որ հանդիպումից օրեր առաջ հայտարարեցիք, թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունենալու Կազանում: Եվ երբ ամեն ինչ այսպես ավարտվեց, գուցե ավելի՞ մանրամասնեք ձեր տեսակետը:

-Ղարաբաղյան հարցի շուտափույթ խաղաղ կարգավորման մի ճանապարհ կա` միջազգային ճնշում: Բայց դրա համար պետք է գերտերություններն ու ազդեցիկ միջազգային ռազմաքաղաքական կազմակերպությունները համաձայնության գան, թե ինչպիսին են տեսնում մեր տարածաշրջանի ապագան: Այսօր նման համաձայնություն չկա, նշանակում է չկա նաև կարգավորման պարտադրանք, որպեսզի կյանքի կոչվի գերտերությունների տեսլականը, քանի որ միասնական տեսլական գոյություն չունի, կամ առնվազն ներկա պահին չկա: Իսկ եթե չկա պարտադրանք, նշանակում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները, որքան էլ հարցի կարգավորման ուղղությամբ ունենան հակադիր պատկերացումներ, այնուամենայնիվ, մի հարցում նրանց մոտեցումները համընկնում են` երկու կողմն էլ չեն կարող կարգավորման միջոցով արդարացնել իրենց ժողովուրդների սպասումները: Իսկ պատմության մեջ մտնել որպես զիջողներ, այս հեռանկարը դուր չի գալիս ո՛չ Ս.Սարգսյանին, ո՛չ էլ Ի.Ալիևին:

–Նշանակու՞մ է արդյոք, որ կողմերին ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը։

–Այո՛, ձեռնտու է։ էլ չեմ խոսում այն մասին, որ Իրանը բոլոր հնարավոր միջոցներով, ուղղակի կամ անուղղակի ճնշում է գործադրում հակամարտող կողմերի վրա, որ այս վիճակը պահպանեն, քանի որ ցանկացած կարգավորում, ենթադրում է միջազգային երաշխիքներ դրա պահպանման համար, իսկ դա հնարավոր է միջազգային խաղապահների առկայությամբ միայն ապահովել, ինչը միանգամայն անընդունելի է իրանական կողմի համար: Իսկ թե այս անգամ Ադրբեջանի նախագահը չգնած շուտափույթ կարգավորման ճանապարհով, մյուս անգամ դա կարող է անել էլի ինքը կամ Սերժ Սարգսյանը, դա արդեն տեխնիկայի գործ է:

Այս խորագրի վերջին նյութերը