Է. Շարմազանովը պնդում է, որ ԵԽԽՎ–ում Սերժ Սարգսյանը լեզվի սայթաքում թույլ չի տվել
Ամիսներ առաջ, երբ «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում էր ՀՀ խորհրդարանին ընդունել ԼՂՀ անկախությունը, իշխող ՀՀԿ կուսակցությունը դեմ էր արտահայտվում՝ պատճառաբանելով, որ այդ ճանաչումը կխաթարի ղարաբաղյան հարցով բանակցությունների բնականոն ընթացքը։ Սակայն հունիսի 22–ին ԵԽԽՎ–ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց.
«Տարածքային ամբողջականության սկզբունքը Հայատանն ընդունել, ընդունում է և մշտապես ընդունելու է: Այստեղ մեզ համար որևէ հարցականի խնդիր չկա։ Հենց այդ պատճառով է նաև, որ ՀՀ կառավարությունը երբեք որևէ անգամ տարածքային պահանջ չի ներկայացրել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև որևէ այլ երկրի։ Եվ հենց նաև այդ պատճառով է, որ ՀՀ–ն դեռևս չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից «7օր»–ը հետաքրքրվել է՝ Սերժ Սարգսյանը լեզվի սայթաքո՞ւմ է թույլ տվել, թե՞ ՀՀ արտաքին դիվանագիտության մեջ է փոփոխություն տեղի ունեցել։
–Ո՛չ, դա որոշ մարդկանց մեկնաբանությունն է, որի իրավունքն իրենք ունեն։ Ես ներկայացնեմ մեր կարծիքը։ Հայաստանի երեք նախագահների օրոք էլ ՀՀ–ն մշտապես ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ ընդհանուր բան չունի ԼՂ–ի հետ, որովհետև ԼՂ–ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Եվ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ՄԱԿ–ի կանոնադրության այդ դրույթը՝ մենք այստեղ որևէ հակասության մեջ չենք մտնում, որովհետև ԼՂ–ի ինքնորոշման իրավունքը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Սա մեկ։ Երկրորդ՝ ղարաբաղաադրբեջանական հակամարտությունը տարածքային վեճ չէ՛. այն ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր է։ Այնտեղ առաջնայինը ինքնորոշման իրավունքն է։ Ավելին՝ ՄԱԿ–ի կանոնադրությամբ՝ ինքնորոշման իրավունքը ՄԱԿ–ի նպատակներից է, իսկ տարածքային ամբողջականությունը՝ ընդամենը սկզբունք։ Այսինքն, սկզբունքները պետք է նպաստեն նպատակների իրականացմանը,–պատասխանել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
«7օր»–ի թղթակցի այն դիտարկմանը, որ Սերժ Սագսյանի հայտարարությունից բոլորովին էլ դա՛ չէր բխում, Է. Շարմազանովն արձագանքել է.
–Դա Ձեր մեկնաբանությունն է. իմ ասածը բխում է դրանից։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ ԼՂ–ի ինքնորոշման իրավունքի իրացումը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։

7or.am