Լրահոս

25.06.2011 13:44


ՀՀԿ մամուլի խոսնակ. «Թող բոլո՛րը պատրաստվեն հերթական ընտրություններին»

ՀՀԿ մամուլի խոսնակ. «Թող բոլո՛րը պատրաստվեն հերթական ընտրություններին»

Երեկ հրավիրված ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իշխանությունն իրենց հետ ուզում է ուղղակի կարծիքների փոխանակում կազմակերպել, եթե կուզեք՝ գյալաջի։

–Մենք գյալաջիի ժամանակ չունե՛նք։ Մեզ հետաքրքրում են արդյունքները, համակարգային փոփոխությունները։ Ուստի ուղղակի գնալ և հանդիպել ինչ–որ մարդկանց և հետները գյալաջի անել… վստահ եղեք՝ մենք գյալաջիի համար շատ ավելի հետաքրքիր շրջապատ ունենք,–ասել էր Լևոն Զուրաբյանը։

Ի պատասխան ՀԱԿ համակարգողի՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»–ին ասել է.

–Մենք գյալաջիից շատ հեռու ենք։ Ով գյալաջի է ուզում անել, թող գյալաջիով զբաղվի։ Մենք ուրիշ գործերով ենք զբաղված և պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, ոչ միայն ՀԱԿ–ի, նորմալ երկխոսել և համագործակցել Հայաստանի համար կարևորագույն այս կամ այն հարցի շուրջ։ Երկխոսել չի նշանակում՝ մենք իրենց սատարենք, իրենք՝ մեզ։ Մենք տարբեր հարցերում հիմա շատ լավ երկխոսում ենք և՛ Ժառանգության, և՛ Դաշնակցության հետ։ Եթե ՀԱԿ–ը կառուցողական է տրամադրված, թող գան նստեն, քննարկենք։ Հիմա նրանք 30–ին պետք է ասեն, սպասենք տեսնենք՝ 30–ին ինչ կասեն։

Լևոն Զուրաբյանը հայտարարել էր նաև, որ իշխանությունը «բանակցություն» բառից վախենում է, որովհետև բանակցության վերջում պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն կամ ձախողվեն։

–Մենք մեր որոշումները կայացրել վերջացրե՛լ ենք, և մեր որոշումը հետևյալն է՝ թող բոլո՛րը պատրաստվեն հերթական ընտրություններին,–Լևոն Զուրաբյանի հայտարարությանը հակադարձել է ՀՀԿ մամուլի խոսնակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը