Լրահոս

03.09.2021 12:50


Գազամատակարարման պլանային անջատումներ են լինելու

Գազամատակարարման պլանային անջատումներ են լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի, Վասիլևի, Գորկու, Սովետների և Մյասնիկյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Նշված ժամանակահատվածում կդադարեցվի նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի նաև Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան, Արարատյան, Սահմանապահների փողոցների, նշված փողոցների հարակից նրբանցքների առանձնատների և նշված փողոցների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Այս խորագրի վերջին նյութերը