Կարծիք

03.09.2021 12:21


Հոկտեմբերին, որդու դին փնտրելիս, զոհվում է նաև հայը. մայրը տղայի դին գտնում է երեկ, դիահերձարանում, լրիվ ճանաչելի. ի՞նչ ասես էս ամենի պատասխանատուներին

Հոկտեմբերին, որդու դին փնտրելիս, զոհվում է նաև հայը. մայրը տղայի դին գտնում է երեկ, դիահերձարանում, լրիվ ճանաչելի. ի՞նչ ասես էս ամենի պատասխանատուներին
Մհերն է իր հոր՝ Նիվոյի հետ։ Մհերի անունը հոկտեմբերին զոհվածների ցուցակում էր, բայց դին չկար։ Հայրը որդու դին գտնելու համար գնացել էր պատերազմի ամենաթեժ կետերը։ Նոյեմբերի 3֊ին հայրն էլ է զոհվում...
Տղայի դին գտել են երեկ, դիահերձարանում։ Նոյեմբերի 20֊ից դին սառնարանում էր...
10 ամիս մայրը Արցախի հանձնված տարածքներում, Հայաստանի դիահերձարաններում փնտրում էր որդու դին։
10 ամիս տղայի դին դիահերձարանում էր, չեն ասել...
Կներեք, բայց հայերեն բառապաշարս չի հերիքում էս ամենի պատասխանատուներին որակումներ տալու համար:
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը