Լրահոս

25.06.2011 12:20


Ցնցված կինը մահացել է սեփական թաղմանը

Այն բանից հետո, երբ բժիշկները սխալմամբ հաստատել են նրա մահն ու մարմինն ուղարկել թաղման, Ավստրիայի բնակչուհին ցնցման մեջ է ընկել ու մահացել։

49–ամյա Ֆագիլիու Մուհամեդիանովը դագաղում արթնացել է այն ժամանակ, երբ նրա մարմնի վրա աղոթելիս են եղել  հարազատները։

Կենդանացած կինն սկսել է ուժեղ բղավել, նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, բայց արդեն ուշ է եղել. կինը 12 րոպե անց մահացել է։

Նրա ցնցված ամուսինը՝ Ֆագիլին, «Austrian Times» թերթին ասել է.

–Մենք տեսանք, որ նա կենդանի է, և անմիջապես նրան հասցրինք ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Նա ապրեց ընդամենը 12 րոպե և ևս մեկ  անգամ մահացավ, այս անգամ՝ ընդմիշտ։ Նա կենդանի էր այն ժամանակ, երբ բժիշկներն ասել էին, որ մահացած է, և նրան հնարավոր էր այն ժամանակ փրկել։

«Mignews.com»–ն էլ հայտնում է, որ  հիվանդանոցի  մամլո ներկայացուցիչը հայտնել է, որ ղեկավարությունն արդեն հետաքննություն է սկսել այս ահավոր  դեպքի  կապակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը