Նյու Յորքն օրինականացրել է համասեռամոլների ամուսնությունը
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սենատը հունիսի 24–ին 33 կողմ, 29 դեմ ձայներով հավանություն է տվել համասեռամոլների ամուսնությունը թույլատրող օրինագիծը։
Նյու Յորքի Սենատում օրինագիծը քվեարկության էր դրվել դեռևս 2009–ին, սակայն այդ ժամանակ չէր ընդունվել։
Նյու Յորքն արդեն ամերիկյան վեցերորդ նահանգն է, որը թույլատրում է սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին՝ օրինականացնելու իրենց հարաբերությունները։ Այս պահին միասեռականների ամուսնությունն օրինականացված է Քոննեքթիկուտում, Այովայում, Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրում և Վերմոնտում։
Նշվում է, որ այս որոշումը կխթանի ամբողջ երկրում համասեռամոլների ամուսնությունների օրինականացումը։
Հիշեցնենք, որ հենց Նյու Յորքում է ծնվել սեքսուալ փոքրամասնությունների պաշտպանության շարժումը։
Նյու Յորքն օրինականացրել է համասեռամոլների ամուսնությունը
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սենատը հունիսի 24–ին 33 կողմ, 29 դեմ ձայներով հավանություն է տվել համասեռամոլների ամուսնությունը թույլատրող օրինագիծը։
Նյու Յորքի Սենատում օրինագիծը քվեարկության էր դրվել դեռևս 2009–ին, սակայն այդ ժամանակ չէր ընդունվել։ Նյու Յորքն արդեն ամերիկյան վեցերորդ նահանգն է, որը թույլատրում է սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին՝ օրինականացնելու իրենց հարաբերությունները։ Այս պահին միասեռականների ամուսնությունն օրինականացված է Քոննեքթիկուտում, Այովայում, Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրում և Վերմոնտում։ Նշվում է, որ այս որոշումը կխթանի ամբողջ երկրում համասեռամոլների ամուսնությունների օրինականացումը։
Հիշեցնենք, որ հենց Նյու Յորքում է ծնվել սեքսուալ փոքրամասնությունների պաշտպանության շարժումը։