ՀՀ ԱԳՆ. «Հայաստանը չի բանակցել Թուրքիայի հետ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ»
Մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի այն պնդումները, թե իբրև Հայաստանի և Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հինգ, երեք կամ անգամ մեկ տարածքի վերադարձի վերաբերյալ՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Ազգ» օրաթերթին ասել է. «Հայաստանը չի բանակցել Թուրքիայի հետ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, եւ բնականաբար ո՛չ հինգ, ո՛չ երեք, ո՛չ էլ նույնիսկ մեկ շրջանի վերադարձի մասին:
Հղումը ինչ-որ նախարարների մանիպուլյացիա է, աճպարարություն, որը նման է նաեւ այն ասածներին, թե իբր Չավուշօղլուն ջատագով չի հանդիսացել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձանժողովի վերակենդանացմանը, ինչի մասին հրապարակայնորեն ասել են ԵԽԽՎ մի շարք անդամներ, անգամ Ադրբեջանի պատվիրակները»: