Կարծիք

02.09.2021 12:49


Շշի ու քարի արանքում

Շշի ու քարի արանքում

Արցախ մեկնած ՔՊ–ական պատգամավորներին զոհված արցախցիների հարազատները ցանկացել են քարածեծ անել, որովհետև նրանց մեղադրում են իրենց որդիների սպանության մեջ և համոզված են, որ ՔՊ–ական պատգամավորները պետք է ոտք չդնեն այս սուբ հողը։ Բոլորովին վերջերս նույն ՔՊ–ական պատգամավորները «շշածեծ» եղան ՀՀ խորհրդարանում և, ըստ տարածվող լուրերի, դիմել են իրավապահներին՝ իրենց անձնական անվտանգությունն ապահովելու խնդրանքով։ Այսինքն, ՔՊ–ական պատգամավորները հասկացել են, որ մերժված ու ատելի են Հայաստանում, իսկ հիմա էլ բառացիորեն դա հասկացան Արցախում։ Համաձանեք, որ տարօրինակ իրավիճակ է։ լինելով իշխանություն՝ իրենց որդեգրած քաղաքականության և մարդկային անընդունելի վարքագծի պատճառով, նրանք օբյեկտիվորեն մարգինալանում են։ Եթե Հայաստանում նրանք կարողացան ռեպրեսիվ մեթոդներով ապահովագրվել «սյունյաց ողջույններից» և իրենց ընդդիմադիր համայնքապետերից, ապա Արցախում դժվար թե կարողանան այդքան իրավունք բանեցնել։ Արցախցիները ցույց տվեցին, որ ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ հիմա, պատրաստ են պայքարել իրենց թշնամու դեմ՝ լինի դա ադրբեջանցի հրոսակը կամ իրեն հայ համարող, բայց արցախցու դատը դավաճանող, նրան թիկունքից հարվածող ինչ–որ իշխանավորիկ։

Սպասենք, թե ո՞ր ՔՊ–ական պատգամավորն է ՀՀ ԱԺ ամբիոնից Արցախը հայտարարելու ահաբեկչության որջ, իսկ Ստեփանակերտը՝ դժգույն ու դժբախտ քաղաք։

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը