Կարծիք

02.09.2021 12:05


Անկախության օր՝ առանց անկախության սուբյեկտի

Անկախության օր՝ առանց անկախության սուբյեկտի

«Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ», «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» խոսքերից մինչև Արցախի անկախության օրն Արցախ չգնալը (Ալիևն է արգելել) մեկ քայլ է։ Սեպտեմբերի 2–ն ընդամենը օրացույցով է տոն, այլ ոչ թե իրական։ Մեզանից խլվեց և՛ մայիսյան եռատոնը, և՛ սեպտեմբերի 2–ը։ Մնացել է սեպտեմբերի 21–ը, բայց խիստ մշուշոտ հեռանկարով։

44–օրյա պատերազմի արդյունքում մենք ոչ միայն հազարավոր զոհեր ունեցանք, տարածքներ կորցրեցինք, այլ նաև կորցրեցինք Արցախի պետականությունը։ Միջազգայնորեն չճանաչված, բայց դե ֆակտո գոյություն ունեցող պետականությունը։ Մազից է կախված նաև ՀՀ պետականությունը։

Ահա թե ինչ է ստացվում պոպուլիզմի, ամբոխավարության, տգիտության, անբարոյականության արդյունքում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը