Լրահոս

25.06.2011 10:17


Ճապոնիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 15 500–ի

Ճապոնիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 15 500–ի

Այս տարվա մարտի 11–ին Ճապոնիայում տեղի ունեցած 9,0 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 15 489–ի։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ոստիկանության ազգային վարչությունը։ 6 վարչական շրջաններում անհայտ կորածների թիվը հասել է 7385–ի։ Քննարկվում է պաշտոնապես նրանց զոհված հայտարարելու հնարավորությունը։ Երկրաշարժից տուժած շրջանների ենթակառուցվածքների վերականգնման համար 17 տրիլիոն իեն (210 մլրդ դոլլար) պետք է ծախսվի։ Այս թվերը վերջնական չեն, քանի որ դրանց մեջ չեն ներառվել «Ֆուկուսիմա–1» ատոմակայանի վթարի վնասները։

Այս խորագրի վերջին նյութերը