Կարծիք

02.09.2021 07:45


50 ամիս հետո ասկյարների հետ նոր բախում կլինի. Հրանտ Բագրատյան

50 ամիս հետո ասկյարների հետ նոր բախում կլինի. Հրանտ Բագրատյան

Վաղը սեպտեմբերի 2-ն է՝ մեծ տոն արցախցիների համար։ Անցյալ դարի 90-ականների սկզբներին անկախությունք կերտած սերնդի ջանքերի շնորհիվ Արցախն ազատագրվեց։ Սկսվեց միասնական հայոց ոստանի, ազգի ձևավորումը։ Գործընթացն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հեշտ չէր ընթանում։ Հանկարծ ասպարեզում հայտնվեց մարդկանց մի խումբ, որը գրեթե 30-ամյա վաղեմության ունեցող իրադարձությունների մեջ չտեսավ հիմնականը, համազգային խորհուրդը։ Երկրորդական խնդիրներն առաջին պլան մղվեցին, ուշադրությունը շեղվեց հիմնախնդրից։ Արդյունքում հակառակորդը մեզ պարտության մատնեց՝ գրավելով Արցախի մեծ մասը։ 2020-ի նոյեմբերից գործի է դրվել Արցախի ժամանակացույցը։ Մնացել է 50 ամիս։ Սա հայության ոդիսականն է, մեր շագրենի կաշին։ 50 ամիս հետո ասկյարների հետ նոր բախում կլինի։ Այդ ժամանակ, իշխանության ղեկը ստանձնած գալիք նոր սերունդը, հուսով եմ, ի վիճակի կլինի մեզ համախմբելու և հաղթանակ կերտելու։ Արցախցի դու մենակ չես լինի։ Շնորհավոր տոնդ։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը