Լրահոս

25.06.2011 10:03


Հրազենային վնասվածքներ

Հունիսի 24-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցից, որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքներով, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ղ.-ն, որը վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.15-ին, Կիևյան փողոցի թիվ 2 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել Արթուր Ղ.-ի ուղղությամբ և դիմել փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 8 պարկուճ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը