Հանրապետության Նախագահը Ստրասբուրգում հայտարարել էր, որ կարելի է Կազանում դրական արդյունքներ, առաջընթաց ակնկալել, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չառաջարկի:
Սակայն, Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը:
Դովիլում եռանանագահող երկրները կոչ էին արել նախագահներին համաձայնության գալ Կազանում: Նախագահների հետ հեռախոսազրույցներում նախագահ Օբաման էր նույն կոչն արել: Նաեւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ուղերձներ էր հղել նախագահներն:
Սակայն ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ:
Ամեն դեպքում, հանդիպումը, կարծում եմ, օգտակար էր այն իմաստով, որ շարունակվեցին մանրամասն քննարկումները: Եվ կարեւորն այն է, որ Նախագահ Մեդվեդեւը, որը վերջին երեք տարվա ընթացքում մեծ ներդրում է ունեցել այս գործընթացում, իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել ջանքերը՝ սկզբունքների համաձայնեցման եւ դրանց շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար:
Կողմերի միջեւ վերջին երեք տարիների ընթացքում սա արդեն 12-րդ հանդիպումն էր: Բայց վերջին մեկ տարվա ընթացքում, այս սցենարը, երբ Ադրբեջանը, փաստորեն, նոր փոփոխություններով եւ առաջարկներով է հանդես գալիս, արդեն առնվազն չորրորդ անգամ է կրկնվում: Սա է իրականությունը:
Բայց շարունակելու ենք բանակցությունները, որովհետեւ կարգավորման համար այլ ճանապարհ չկա: Միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով է հնարավոր լուծել հիմնախնդիրը:
Էդվարդ Նալբանդյան. «Կազանը բեկումնային չեղավ»
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը լրատվամիջոցներին Կազանում նախագահական հանդիպումից հետո