Շիրակի մարզում անմշակ է մնացել վարելահողերի շուրջ 40%–ը
Գյումրիում ասյօր գյուղատնտեսության խնդիրներին նվիրված կլոր սեղանի ժամանակ «Շիրակ հայրենակցական միության» նախագահ Թելման Սարոյանն անդրադարձել է ցանքատարածությունների կրճատման խնդրին։
–Շիրակի մարզում անմշակ է մնացել վարելահողերի շուրջ 40%–ը: Գյուղացին շարունակում է միայնակ կռվել հողի հետ, իսկ պետական մակարդակով աջակցությունը տեսանելի չէ: Գյուղացին նախորդ տարվա փորձն աչքի տակ ունենալով՝ այս տարի հող մշակել չի ցանկացել,- նշել է Թելման Սարոյանը:
Վերջինս անդրադարձել է նաև Ախուրյանի շաքարի գործարանի ճակատագրին՝ նշելով, որ գործարանի տնօրինությունը չի ուզում հաշվի առնել գյուղացիների շահերը.
–Անցյալում Սպիտակի գործարանի տակ Շիրակի դաշտն էր հիմնականում դրված, որի արդյունքում մենք շաքարի գործարանի հումք էինք ապահովում 40-45%–ով, մնացածը բերում էին Կուբայից և Կուբանից: Ի՞նչ է ստացվում... շաքարի գործարանը հիմնեցին, բայց ինձ համար հետաքրքիր է՝ Ախուրյանի շաքարի գործարանի տնօրենը ոչ թե շահագրգռված չի, այլ չի ապրում այն աժիոտաժով, որ ինքը նույնպես պետք է մխրճվի այս գործի մեջ, եթե ուզում է, որ շաքարի գործարանն աշխատի: Եթե դուք միայն վարձատրման գործոնն եք դնում, որ կիլոգրամի համար 30-35 դրամից ավելի գնով շաքարի ճակնդեղ մենք ձեզանից չենք ընդունի, (սակայն հայտնի է, որ գյուղացիներն այսօրվա դրությամբ շաքարի ճակնդեղը շատ դժվարությամբ են մշակում), ապա, ըստ երևույթին, գործարանի ճակատագիրը շատ անհուսալի ապագա կունենա»,- ասել է Թելման Սարոյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի