Լրահոս

31.08.2021 17:40


Վայոց Ձորի մարզում բախվել են Mercedes-ն ու Toyota Grand-ը. կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահասներ

Վայոց Ձորի մարզում բախվել են Mercedes-ն ու Toyota Grand-ը. կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահասներ

Երեկ՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Արման Եգանյանի վարած Mercedes մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 47-ամյա Արա Սահակյանի վարած Toyota Grand մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Սաֆարյանը, Tօyota-ի վարորդ Ա. Սահակյանն ու նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 44-ամյա Սաթենիկ Մարգարյանը, 11-ամյա Եվա Հովհաննիսյանը, 18-ամյա Մարիամ Վեզիրյանը և Անի Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Որոշ ժամանակ անց նշված բժշկական կենտրոն է դիմել նաև Mercedes-ի վարորդ Ա. Եգանյանը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Վիրավորներից Ն. Սաֆարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Այս խորագրի վերջին նյութերը