Կարծիք

31.08.2021 11:08


Էրդողանի շանտաժները Նիկոլի համար դրական ազդակնե՞ր են

Էրդողանի շանտաժները Նիկոլի համար դրական ազդակնե՞ր են

Օգոստոսի 27-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Անհողը հայտարարեց, որ "Հայաստանը Թուրքիայի կողմից դրական ազդակները կգնահատի, այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանի"...

Շատերը զարմացան Նիկոլի այս հայտարարությունից, քանի որ Անկարայից որևէ դրական ազդակ մինչև հիմա չի եղել, ավելին՝ Թուրքիան նոր շանտաժներով է հանդես գալի և ի՛նչ նկատի ուներ Նիկոլ Անհողը՝ "դրական ազդակ" ասելով անհասկանալի էր...

Օգոստոսի 30-ին Թուրքիայի նախագահը արձագանքեց Նիկոլի այս հայտարարությանը... Թուրքիայի բռնապետը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանին և հայերին ՆՎԱՍՏԱՑՆՈՂ երեք շանտաժ-նախապայման առաջ քաշեց.

1. Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, որը նշանակում է, որ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախի անկախացման գաղափարից...

2. Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգայնացման քաղաքականությունից...

3. Հայաստանը պետք է բացի Անկարայի պանթուրանիստական և նեոօսմանական շահերը սպասարկող "Զանգեզուրի միջանցքը"...
Այս երեք նախապայմաններից ոչ մեկը չի համընկնում մեր երկրի շահերի և հայերի ազգային շահերի հետ... Հետաքրքիր է, թուրք-ազերիների կողմից ծնկված Նիկոլի համար այս երեք մեզ նվաստացնող, նսեմացնող և մեր ազգային շահերի դեմ գնացող Անկարայից հնչող ո՞ր "դրական" ազդակի մասին էր խոսում Նիկոլ Անհողը...

Ի դեպ, այս հայտարարություններից հետո Էրդողանն այցելել է արցախյան վերջին պատերազմի ժամանակ հայկակական բանակին մեծ վնասներ հասցրած "Բայրաքթար" ԱԹՍ-ներ արտադրող գործարան և իր գոհունակությունը հայտնել դրանց արդյունավետությունից... Սա ևս մեսիջ էր Երևանին, որը Նիկոլը շատ լավ հասկանում է, բայց իրեն չհասկացողի տեղ է դնում...

Նիկոլն, ով ԱԺ արտահերթ ընտրություններին ստացել է հայաստանյան ընդհանուր ընտրողների ձայների 25 տոկոսը և առանց դրա իրավունքի հանդես է գալիս ժողովրդի անունից, իրականում ավելի թրքամետ և հակահայ քայլերի է նախապատրաստվում, որոնք կործանարար են լինելու մեր ժողովրդի և պետականության համար...

Ի գիտություն Նիկոլ Անհողի՝Անկարայի վերջնանպատակն է՝ Հայաստանը տեսնել որպես թուրքական վիլայեթ և Թուրքիայից նա չի կարող ստանալ դրական ազդակներ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը