Հետաքրքիր պարադոքս է՝ բնակչությունը նվազում է, իսկ ընտրողները՝ կտրուկ բազմանում են
Պնդում են, որ նախկինում տեղի ունեցած արտագաղթի արդյունքում մնացել է ընդամենը 2 մլն 900 հազար մարդ։ Թող այդպես լինի, այդ դեպքում, ինչպե՞ս է ստացվել, որ 2021 թ. ընտրողների թիվը, ըստ պաշտոնական աղբյուրների՝ կազմել 2 մլն 595 հազար մարդ։ Հայաստանում կյանքի միջին տևողությունը տղամարդկանց համար 68 տարին է, իսկ կանանց համար՝ 75։
Մինչև 18 տարեկանները, որոնք չունեն ընտրական իրավունք, առնվազն կազմում են բնակչության մոտ 24 տոկոսը, կամ մոտ 696 հազար մարդ, որպիսի պարագայում ընտրողների թիվը, անչափ մեծ երևակայության դեպքում, չէր կարող գերազանցել 2 մլն 204 հազարը։ Նույնիսկ չենք հաշվում այն, որ այս երկու տարիներին անչափ մեծ ցավալի կորուստներ ունեցանք հենց չափահասների շրջանում՝ պատերազմ և համաճարակ։
Հավելենք, որ ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն և չեն կարող ընդգրկվել ընտրական ցուցակներում անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող, ինչպես նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք (այս հատվածը ևս չհաշվենք)։
Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ ընտրողների ցուցակը հավաստի համարելու դեպքում, պետք է ընդունել, որ Հայաստանում բնակչությունը կազմում է առնվազն 3 մլն 604 հազար մարդ։ Հիշեցնեմ, սա ես չեմ պնդում, սա բխում է պաշտոնական վիճակագրությունից և քաղաքական հայտարարությունների համադրումից։
Հ.Գ. Ի դեպ, 2003 թ. ընտրողների թիվը եղել է ընդամենը 2 մլն 317 հազար մարդ, այսինքն՝ 278 հազարով պակաս։ Հետաքրքիր պարադոքս է՝ բնակչությունը նվազում է, իսկ ընտրողները՝ կտրուկ բազմանում են...