Լրահոս

24.06.2011 16:47


Կազանում 14–կետանի փաստաթո՞ւղթ կստորագրվի

Կազանում 14–կետանի փաստաթո՞ւղթ կստորագրվի

Ադրբեջանական «aze.az» գործակալությունը, հղում անելով ռուսական ԶԼՄ–ին, տեղեկացնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, ԼՂՀ վերաբերյալ 14–կետանի փաստաթուղթ կստորագրեն։

Կազանի հանդիպումը՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ, եռակողմ ձևաչափով չորրորդը կլինի։

Հիշեցնենք, որ «Euronews» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ լավատեսությունը հրաշալի որակ է, բայց անձամբ ինքը նախընտրում է լինել կառուցողական, և իր ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն։

ՀՀ նախագահը նշել է նաև, որ միջազգային հանրությունը Հայաստանից, Ղարաբաղից և Ադրբեջանից պահանջում է վերջնական պատասխան։

«Նրանք մեզ ասում են՝ ասե՛ք վերջապես այո՛ կամ ո՛չ, այլևս մի՛ հապաղեք։ Մենք հուսով ենք, որ պատասխանը կտրվի կազանյան հանդիպմանը»,–հայտարարել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը