Էկոնոմիկայի նախարարին ավելի շատ մտահոգում են պետական համակարգի աշխատավարձերը
Թե ե՞րբ է հասարակ քաղաքացին իր վրա զգում տնտեսական աճը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը չի ասել՝ նշելով, որ ինչքան շուտ դա լինի, այնքան լավ։
–Ես էլ այդ քաղաքացիներից մեկն եմ, ես էլ կուզենայի շուտ զգալ, բայց տնտեսությունը շատ իներցիոն համակարգ է, և գործողություններն ու արդյունքները ժամանակի մեջ բավական մեծ հատված են,– ասել է նա։
Ընդհանուր տենդենցներն, ըստ նրա, դրական են, այնպես որ մի փոքր համբերության դեպքում բնակչության արդեն շատ ավելի լայն հատվածներ կսկսեն զգալ այդ բարելավումը։
«Ձեզ չի՞ մտահոգում, որ գնաճը ՀՀ–ում 9% է, իսկ աշխատավարձերի բարձրացումը՝ 7%–ից մի քիչ ավելի» հարցին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարն ասել է.
–Այ պետական համակարգի աշխատավարձն ինձ մտահոգում է, և ավելի շատ, այսպես ասեմ։ Հարցի պատասխանը՝ իհարկե մտահոգում է։ Աճը մոտավորապես 7% է, բայց այդ հարաբերակցությունն առաջիկա ամիսներին կարծում եմ՝ կփոխվի, և կունենանք աշխատավարձի աճի ավելի բարձր տեմպ, քան գնաճի։ Առաջիկա ամիսներին։ Իմ կանխատեսումը դա է։

7or.am