Լրահոս

18.04.2009 14:34


Գեղեցկուհին դառնում է «բաբա–յագա», Սոֆի Դևոյանն էլ՝ պորտապար պարում

Գեղեցկուհին դառնում է «բաբա–յագա», Սոֆի Դևոյանն էլ՝ պորտապար պարում

Խոսելով պարարվեստի հետագա ճակատագրի մասին՝ Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանը «7 օր»-ին ասել է, որ նոր սերնդի հետ մեծ հույսեր է կապում, քանի որ իրենց միությունը պարի մի շարք խմբերի բռունցքի մեջ է պահում և չի թողնում, որ «պորտերը բացեն ու պորտապար պարեն»։

Վանուշ Խանամիրյանը, սակայն, ցավով խոստովանել է, որ այդպիսինների թվում իր սանն էլ կա՝ Սոֆի Դևոյանը։

-Ցավում եմ, որ ինքն էդպիսի ճանապարհով գնաց, ես իրեն էդպիսի բան չեմ սովորեցրել։ Ինքը իմ անսամբլի զա՛րդն է եղել, զա՛րդը։ Չէի թողնում, որ մինչև կրունկը երևար,- ասել է Վ. Խանամիրյանը։

Երևանի պարարվստի պետական ուսումնարանի գեղարվեստական ղեկավար Վիլեն Գալստյանն էլ ցավով նշել է, որ այսօր հայ բալետի տաղանդավոր տղաներից տասնյակները, այդ թվում նաև իր որդին, հայ բեմի փոխարեն գրավել են ամբողջ Եվրոպան։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Գյանջումյանն էլ խորհուրդ է տալիս բոլոր գեղեցիկ աղջիկներին՝ հաճախել պարի դասընթացների, քանի որ երբ գեղեցիկ աղջիկը տգեղ է պարում, դառնում է «բաբա-յագա»։

Այս խորագրի վերջին նյութերը