Կարծիք

29.08.2021 19:06


Արմեն Չարչյանի կալանքը հստակ խոշտանգում է

Արմեն Չարչյանի կալանքը հստակ խոշտանգում է

ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը շարունակում է մնալ կալանքի տակ եւ դատական հաջորդ նիստը, ըստ նախնական տեղեկության, նշանակված է հոկտեմբերի 4-ին։ Այսինքն, եւս մեկ ամիս բժիշկ Չարչյանը մնալու է կալանքի տակ։

Որպես «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, կրկին դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին, այ թվում՝ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներին, ներկայացնելով փաստեր, որոնք վկայում են, որ Արմեն Չարչյանի հանդեպ իրականացվում է հստակ քաղաքական հետապնդում։

Փաստն այն է, որ այն երկու հիմքերը, որով դատախազը առաջարկում էր կալանքի սանկցիա՝ երկուսն էլ այլեւս գոյություն չունեն։ Արմեն Չարչյանը արդեն չի հանդիսանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն եւ երկրորդ հիմքը, որ ազատության մեջ լինելով նա կարող էր ազդել վկաների ցուցմունքների վրա՝ այդ հիմքը եւս այլեւս գոյություն չունի, քանզի բոլոր ցուցմունքները արդեն տրված են։ Բացի դա, դատարանը նշել էր, որ այդ ցուցմունքները իր համար հիմք չեն հանդիսանալու։

Եւ ուստի, Արմեն Չարչյանի կալանքի սանկցիան ամբողջապես ապօրինի է, հաշվի առնելով նաեւ վերջինիս ԱԺ պատգամավոր լինել։

Ուստի, առողջական լուրջ խնդիրներ ունեցող գործչին, հիմքերի իսպառ բացակայությամբ կալանքի տակ պահելը խոշտանգում է եւ ես ակնկալում եմ, որ տեղի ունեցածին իր հստակ գնահատականը տա նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը