ՀՀ թրքամետ իշխանությունները հանձնեցին ոչ միայն Արցախը, այլ նաև նույն ճակատագրին են արժանացնում Սյունիքը
Կատարվեց այն, ինչ ամիսներ շարունակ ասում էինք, որ այս ապիկար իշխանություններն անելու են։ Ընդամենը մի քանի օր հետ գնանք։
Նիկոլը հայտարարեց, որ ԱԱԾ-ն պատրաստ է հետաքննություն անցկացնել, պարզել ադրբեջանական կողմի պնդումն առ այն, որ թշնամու կողմից փակված Գորիս-Կապան ճանապարհի մերձակայքում երկու հայ զինծառայող հարձակվել և սվինով մարմնական վնասվածքներ են հասցրել ադրբեջանցի զինծառայողի։
Այլևս կասկածի տեղիք չի տալիս, որ սա համատեղ գրված հերթական սցենարն է (իսկ իրականում Նիկոլին հաստատ չի հետաքրքրում, որ ալիևը ռամիլ սաֆարովին հերոսի կոչում շնորհեց հայ սպային կացնահարելու համար)։
Ըստ սցենարի՝ Նիկոլը հայկական գյուղերն անվանեց ադրբեջաներեն՝ էյվազլի և չայզամլի։ Վստահ եմ, որ չկա այլևս մեկը, ում համար անհասկանալի է, թե ինչի դիմաց բացվեց ճանապարհը, թե ինչ է կատարվում իրականում։ Իսկ իրականում, իշխանություն զավթած տմարդին, սկսել է իրականացնել սահմանազատում և սահմանագծում։
Փաստացի ՀՀ թրքամետ իշխանությունները հրաժարվեցին ու հանձնեցին ոչ միայն Արցախը, այլ նաև նույն ճակատագրին են արժանացնում Սյունիքը։
Հ․Գ․ Շուտով, շատ շուտով Տիգրանաշեն անունը Նիկոլի շուրթերով՝ քյարքի։

Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից