Լևոն Տեր–Պետրոսյանը Սերժ Սարգսյանին կպատասխանի հունիսի 30–ին
Այսօր հրավիրված ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ իրենց մոտ եղել են քննարկումներ, կենտրոնական շտաբի արտահերթ նիստ է հրավիրվել, հաջորդ օրը՝ խորհրդակցություն տարածքային կառույցների ղեկավարների հետ, այնուհետև՝ քաղխորհրդի նիստ, շտաբի նիստ, սակայն Սերժ Սարգսյանի՝ երկխոսության վերաբերյալ հայտարարության ՀԱԿ–ի պատասխանը կհնչի Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթում՝ հունիսի 30–ի հանրահավաքին։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ–ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, Լ. Զուրաբյանն ասել է.
–Հիմա այդ կարծիքին է, վաղը կարող է ա՛յլ կարծիքի լինել։
Հիշեցնենք, որ հունիսի 22–ին ԵԽԽՎ–ում Սերժ Սարգսյանը հայտարարել էր.
«Ո՛չ, չե՛մ պատրաստվում արտահերթ ընտրություն անցկացնել, քանի որ ո՛չ դրա անհրաժեշտությունը կա, ո՛չ էլ Սահմանադրությունն է թույլ տալիս, որ այդքան հեշտությամբ ընտրություններ անցկացվեն»։
«7օր»–ի թղթակիցը Լևոն Զուրաբյանից հետաքրքրվել է՝ արդյոք Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը ՀԱԿ–ի համար վերջնական և բավարա՞ր է, արդյոք սպասելո՞ւ են, որ Սերժ Սարգսյանը Կազանից հետո երկխոսության մասին նորի՛ց հայտարարություն անի, և ի՞նչ լեզվով պետք է իշխանություններն ասեն, որ իրենք երկխոսության չեն գնալու, որպեսզի ՀԱԿ–ի համար դա հասկանալի և ընդունելի լինի։
–Մենք բացարձակապես չենք սպասում Սերժ Սարգսյանի պատասխանին։ Մենք պետք է ընդունենք, որ, ի՛ր կողմից սիրված ֆուտբոլային տերմինալոգիայի համաձայն, գնդակն այսօր գտնվում է մե՛ր խաղադաշտում։ Ես անձամբ, լինելով «Բարսելոնայի» խաղի սիրահար, էն խաղաոճի կողմնակիցն եմ, որ այդ գնդակին լավ տիրապետվի, և նոր ուղարկվի հակառակորդի խաղադաշտ։
–Այսինքն, ԵԽԽՎ–ում Սերժ Սարգսյանի հայտարարությունից հասկացել եք, որ իշխանությունները գնում են արտահերթ ընտրությունների՞։
–Ես այդպիսի բա՞ն ասացի։
–Ես հա՛րց եմ հղում։
–Ինքն այդպիսի բան ասե՞լ է։
–Ես ձե՛զ եմ հարցնում՝ դուք ի՞նչ եք հասկացել այդ ելույթից։
–Ինչ որ ինձ պետք էր հասկանալ, ես հասկացել եմ։
–Բայց ի՞նչ եք հասկացել։
–Ինչ որ ինձ պետք էր հասկանալ, ես հասկացել եմ։ Եթե դուք ինչ–որ բան հասկացել եք, գնացեք և ներկայացրեք։ Ինձ ինչ որ պետք էր հասկանալ և ներկայացնել հանրությանը, ես անում եմ,–պատասխանել է ՀԱԿ համակարգողը։

7or.am