Կրկին խոստումներ՝ Գյումրու տեխնոպարկի մասին լավ լուրեր, «Նաիրիտի» ուղղությամբ՝ լուրջ քայլեր
–Գյումրու տեխնոպարկի մասին Ձեզ լավ լուրեր եմ խոսք տալիս մինչև տարվա վերջ, երբ արդեն գործնական աշխատանքները տեսանելի կլինեն,– հունիսի 24–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
Ներկայացնելով տնտեսական իրավիճակը՝ նախարարն ասել է, որ արդյունաբերության ոլորտում ոգևորիչ ցուցանիշներ են արձանագրվել, և արդյունաբերությունն այս տարի լինելու է ՀՀ տնտեսության շարժիչ ուժը։
–Նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 25% աճ,– նշել է նա։
Այս տարվա ընթացքում, նրա խոսքերով, կլինեն նոր ձեռնարկություններ, իսկ այս 5–6 ամիսների ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ ձեռնարկություն է բացվել։ Նա նաև ընդգծել է, որ վերջին շրջանում կառավարությունը նախատեսել է հարկային արտոնությունների փաթեթ, որը հասանելի է բոլոր ընկերություններին։ Արդեն ցուցաբերվել է շուրջ 72 մլրդ դրամի աջակցություն։
–Իմ կարծիքով ակնհայտ է, որ մենք այս տարի պետական բյուջեով նախատեսված 4,6% տնտեսական աճն առնվազն կունենանք, և կարծում եմ՝ կունենանք անգամ մի քիչ ավելի շատ։ Ինչ վերաբերում է սղաճի ցուցանիշներին, համոզված եմ, որ սղաճի մակարդակը կնվազի մինչև տարվա վերջ. դրա համար բոլոր հիմքերը կան,– ասել է նախարարը։
«Դուք նշում եք, որ նոր ձեռնարկություններ են բացվում, և բացվելու են, սակայն երկրի հիմնական գործարաններից մեկը՝ «Նաիրիտը», փակվում է։ Սա՞ ինչպես կմեկնաբանեք» «7օր»–ի հարցին ի պատասխան՝ Տիգրան Դավթյանն ասել է.
–Գիտեք, որ կառավարությունը հիմա անմիջականորեն և բավական լուրջ զբաղվում է «Նաիրիտի» ծրագրով, և առաջիկայում էական քայլեր կարվեն այդ ուղղությամբ։
Ինչ վերաբերում է ներդրումային ծրագրով հետաքրքրվողներին, նա նշել է, որ այդ հարցին կպատասխանի Էներգետիկայի նախարարությունը։

7or.am