Կարծիք

28.08.2021 09:38


Տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատման ու սահմանագծման գործողությունը

Տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատման ու սահմանագծման գործողությունը

Լավ, հիմա արդեն պատկերը հստակացել է, պարզ է, թե ինչու է Ադրբեջանը փակել ու հետո բացել ճանապարհը։ Ավելի կոնկրետ, ինչ պահանջ է դրել Ադրբեջանը, որի կատարելուց հետո ճանապարհը բացվել է։

Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, այդ թվում նաեւ երկու գյուղերը։

Պահանջը կատարվել է, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 21 կիլոմետրը Ադրբեջանի տարածքն է (այն էլ կառավարության նիստի ժամանակ), նաեւ որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց երկու գյուղերը՝ օգտագործելով դրանց ադրբեջանական անվանումները։ Որպեսզի տարընթերցումների չլինեն, ՀՀ վարչապետի խոսքերը հստակեցրեցին ՀՀ մի քանի նախարար ու պատգամավոր։

Քչերը հասկացան, որ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատման ու սահմանագծման գործողությունը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը