Կարծիք

26.08.2021 17:50


Վահե Ղալումյան անունով այս քպ-ական տավուշցի գոյանքը՝ իր մի շարք գործընկերների հետ, երեկ խրամատավորվել էր ԱԺ-ում

Վահե Ղալումյան անունով այս քպ-ական տավուշցի գոյանքը՝ իր մի շարք գործընկերների հետ, երեկ խրամատավորվել  էր ԱԺ-ում
Վահե Ղալումյան անունով այս քպ- ական տավուշցի գոյանքը՝ իր մի շարք գործընկերների հետ, երեկ խրամատավորվել էր ԱԺ-ում և հետևից բռունցքներով հարվածում էր ԱԺ ՀԱՅԱՍՏԱՆ դաշինքի պատգամավորներին։
Երբ այսօր իր երեսին ասեցի, որ ամենազազրելի և եղկելի բանը հետևից խփող տղամարդն է, և այսուհետ ինքն ու իր որոշ գործընկերներ իմ մտապատկերում մնալու են որպես հետևից խփողներ, սա պատասխանեց՝ ես կարամ դիմացից էլ խխեմ։
Ահա, թե ովքեր են տնօրինում քո ճակատագիրը, Հայաստան։
Ի դեպ, սա արդեն հայտնի է Էդմոն Մարուքյանին հետևից խփելով։
Հիշեցնեմ, որ Ռամիլ Սափարովն էլ էր հետևից խփել հայ սպային։
Հ․Գ․ Իսկ Երեկվանից ադրբենջանական զորքերը կտրել են Հայաստանի հյուսիսը հարավից՝ փակելով Գորիս-Կապան ճանապարհը։
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյա էջից

Այս խորագրի վերջին նյութերը