Արմեն Մարտիրոսյան. «Զարուհի Փոստանջյանն իր հերթական աշխատանքային հարցն է ուղղել, և առանձնահատուկ որևէ բան այդտեղ չկա»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ–ում, ասել է, որ այն պետք է բաժանել երկու մասի:
–Ելույթը հասցեագրված էր Եվրոպայի խորհրդին, որը հավասարակշռված էր, երկրի ղեկավարի խոսք էր: Բայց մեզ համար այն այդքան էլ այդպիսին չէր. ելույթը հակասում էր մեր երկրում տիրող իրավիճակին: Ինչպես կարելի է խոսել արդար ընտրությունների մասին, եթե նոր ընտրական օրենսգրքի հաստատման ընթացքում հաշվի չառնվեցին ընդդիմության տեսակետները,–ասել է նա:
Անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ–ում Սերժ Սարգսյանին ուղղած արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին՝ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ Զարուհի Փոստանջյանն իր հերթական աշխատանքային հարցն է ուղղել։

–Այդտեղ առանձնահատուկ որևէ բան չկա,–ընդգծել է նա: