Լրահոս

24.06.2011 13:24


Արմեն Ռուստամյան. «Եթե Ղարաբաղի հետ կապված խնդիրներ առաջանան, ապա այդ հարցի հետ համեմատած՝ ամեն ինչ կդառնա երկրորդական»

Արմեն Ռուստամյան. «Եթե Ղարաբաղի հետ կապված խնդիրներ առաջանան, ապա այդ հարցի  հետ համեմատած՝ ամեն ինչ կդառնա երկրորդական»

ՀՅԴ 31–րդ ընդհանուր ժողովից առաջ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե եթե Ղարաբաղի  հարցով «ֆորսմաժորային» իրավիճակներ չլինեն, ՀՅԴ–ն առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններին կմասնակցի առանձին:

Եթե Ղարաբաղի հետ կապված խնդիրներ առաջանան, ապա այդ ժամանակ, գիտեք, արդեն ամեն ինչ այդ հարցի համեմատ դառնում է երկրորդական: Եվ եթե անհրաժեշտ լինի բոլոր քաղաքական ուժերին համախմբվել՝ դեմն առնելու այդ գործընթացի, այդ դեպքում ՀՅԴ–ն առաջ կգնա ամենավճռական միջոցներով և կընդառաջի միասնական ճակատ ձևավորելու հարցերին,–ընդգծել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը